ԿԻՆ: Ինտիմ
Ինչպես գայթակղել ձայնով
Տղամարդիկ հաճախ բողոքում են, որ իրենց ձանձրացնում է կանանց շատախոսությունը: Մինչդեռ, գիտնականները պարզել են, որ 10-ից 7-ի դեպքերում տղամարդը տպավորվում է հենց ձայնից` անգամ անկողնին գործը հասնում է ձայնով, նրա տեմբրով և խոսքի ինտոնացիայով գայթակղվելու արդյունքում:
Բոլորին հայտնի է հեռախոսային սեքսի ֆենոմենը:
Հեռախոսալարի մյուս ծայրում նստած անշուք ու անհրապուրիչ կինը կարող է տղամարդուն թվալ աշխարհի ամենագեղեցիկը, ցանկալին ու կրքոտը` իր գայթակղիչ ձայնի շնորհիվ, որը կարող է գրավել, հուզել ու գրգռել: Այդ ամենին հասնելու համար պարտադիր չէ պրոֆեսիոնալ երգչուհի լինել կամ տիրապետել գեյշաների արվեստին. բավական է սովորել ղեկավարել սեփական ձայնը:
Ինչպես ասել
Լինգվիստիկայի պրոֆեսոր Էնդրյու Լինը իր ընկեր` հնչյունային ինժեներ Շենոն Հարիսի հետ միասին հաշվարկել է իդեալական ձայնի հստակ մոդելը. այն ձայնի, որին հավատում են, որով հիանում են և որն ուզում են լսել նորից ու նորից: Այդ մոդելին լիովին համապատասխանել է թռիչքներն ու վայրէջքները հաղորդող օդանավականային աշխատակցուհիների ձայնը:
Մի շարք հետևողական գիտանականներ անգամ հաշվարկել են իդեալական ձայնի մաթեմատիկական բանաձևը. րոպեում 164.2 բառ` 0.48 վայրկյան տևողությամբ դադարներով և բարձրացող-իջնող ինտոնացիայով: Իհարկե, խոսքի արագությունն ու դադարներն անվերջ ստուգելը հարմար չէ և առնվազն` տարօրինակ, ուստի օգտվիր տարածված հուշումներից և աշխատիր:
-
Խոսել սահուն` դանդաղեցնելով խոսքի տեմպը (առավել ևս, եթե սիրում ես արագ խոսել):
-
Արտասանել բառերը թեթև շնչեղությամբ կամ փոքր-ինչ խռպոտությամբ:
-
Չկտրտել նախադասությաւնները, այլ` արտասանել մինչև վերջ:
-
Խուսափել հարցական ինտոնացիայից:
-
Ազատվել արհեստական երանգներից:
-
Խոսել ջերմ ու քնքուշ տեմբրով:
Քո սիրելին էլ քեզ պես սիրում է լսել այն միֆը, թե միայն կանայք են սիրում ականջներով, հնարել են տղամարդիկ` իրենց սեփական թուլությունները թաքցնելու համար: Նրանք էլ մեզ պես սիրահարվում են ձայնին (առաջին տպավորության 40-50 %-ը կախված է արտաքինից, սակայն 30 %-ը` զուտ ձայնից) կամ այդ նույն ձայնի պատճառով` հիասթափվում: Նորածին հասակում տղամարդն ամենից հաճախ լսում է մայրիկի մեղմ ու բարի ձայնը, այնպես որ, փափուկ ու գուրգուրող խոսքը նրան թուլացնում է և ազդում ենթագիտակցական մակարդակի վրա:
Երկարությունն էական է
Ֆիզիոլոգիայի տեսանկյունից հորմոններն ու մարմնի առանձին մասերի չափերը փոխկապված են: Որքան բարձր է տղամարդու օրգանիզմում տեստոստերոնի քանակը, այնքան ավելի երկար են նրա... ձայնալարերը ու հետևապես` ավելի ցածր է ձայնի տեմբրը:
Հիշի՛ր, ցածր թավշյա բարիտոնի տեր երիտասարդն, ամենայն հավանականությամբ, անկողնում ևս քես կհիացնի: Իսկ եթե տղան բարակ ձայն ունի, որում երբեմն նկատվում են կանացի երանգներ, շատ հնարավոր է, որ դեռ կույս է կամ սեռական կյանքի շատ քիչ փորձ ունի: Ինչն է ավելի նախընտրելի` որոշիր ինքդ: Ամեն դեպքում, սեքսից առաջ ավելի ճիշտ է շփվելն ու իրար մոտիկից ճանաչելը:
Ինչպես վկայում է վիճակագրությունը, կանայք նախընտրում են ցածր, կրծքային ձայնով տղամարդկանց, որոնք որպես կանոն ավելի առողջ են, սեռապես ակտիվ և ավելի վաղ են կորցնում կուսությունը, քան բարձր ձայնով տղաները:
Կանանց դեպքում մոտավորապես նույնն է. ցածր ձայնը վկայում է օրգանիզմում սեռական հորմոնների մեծ քանակի և կրքոտության մասին: Տղամարդիկ դա արդեն պարզել են. նրանք սեքսուալ են համարում կրծքային, թավշյա, խոր ձայնը: Այնպես որ, ձայնի մեջ բարձր նոտաները թող բեմի համար: Շատ գայթակղիչ է հնչում նաև մի փոքր շնչեղությամբ կանացի ձայնը:
Ըստ ֆիզիոլոգիայի` ձայնալալարերի բացվածքի` ձայնային անցքի միջով անցնելիս օդը հաղորդում է ձայնին այդ բնորոշ գրավչությունն ու շնչեղությունը: Սա կոչվում է սուբտոնային ձայն, որին կարելի է հասնել հատուկ վարժությունների շնորհիվ: Ամերիկացի հոգեբան և հետազոտող Դեյվիդ Ֆայնբերգը գտնում է, որ կանանց` իրենց ձայնային ապարատի շնորհիվ ավելի հեշտ է հասնել դրան:
Ավելի ցածր
Եթե քեզ բնությունից բարձր ձայն է տրված, մի մտածիր, որ այն վերջնականապես զրկված է գրավչությունից: Անգամ ցածր ձայնի տեր աղջիկները պետք է սովորեն ճիշտ գործածել այդ «զենքը»: Ահա որոշ վարժություններ, որոնք պարբերաբար կատարելով` «կհնչես» նորովի:
Աշխատիր շնչառության վրա: Որքան ավելի սահուն ու հավասարաչափ է արտաշնչելու պահը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որը ձայնը չի դողա ամենապատասանատու պահին:
-
Ուշադիր եղիր քո շնչառությանը ծիծաղելիս. սա ամենաբնական շնչառությունն է: Զգա, թե ինչպես են աշխատում այդ պահին որովայնային ճնշամկաններն ու գոտկատեղը:
-
Պառկիր մեջքի վրա և արևահյուսակի վրա դիր մոտ 1-1.5 կգ ծանրությամբ որևէ առարկա, ասենք` գիրք: Շնչիր քթով` բարձրացնելով այդ առարկան, իսկ հետո դանդաղ ու սահուն արտաշնչիր` առարկան իջեցնելով:
-
Շնչիր քթով` հավաքելով օդը փորի մասում: Արտաշնչիր կիսաբաց բերանով, իրար սեղմելով ատամները և արտաբերելով «տցցց...»` ամեն ց-ի հետ դուրս մղելով օդը փոքր բաժիններով:
-
Կիսաբաց բերանով արագ շնչիր ու արտաշնչիր` շան պես: Այսպիսի շնչառությունը աշխատացնում է մկանները: Հետևիր, որ մեջքդ ուղիղ լինի, իսկ ուսերդ` չբարձրանան:
Հստակ արտասանիր բառերը:
-
Հերթականությամբ արտասանիր «օ...ա» , «ու ... ի»` հետևելով բերանի մկանների աշխատանքին:
-
Բերանդ հնարավորինս լայն բաց արա, հետո փոքր-ինչ թուլացրու մկաններդ: Հիշիր այդ դիրքը, այնուհետև սահուն իջեցրու ծնոտն այդ դիրքին և բարձրացրու վերև:
-
Ծալիր լեզուդ տարբեր դիրքերով, օրինակ` փողի, առագաստի (լայն բացիր բերանդ, բարձրացրու լեզուդ և հետևի ատամներից հնարավորինս հեռու տար):
Ինչը մարդիկ չեն սիրում ուրիշների ձայն.
-
միապաղաղությունը,
-
կտրուկ ու ճչացող նոտաները,
-
չափից բարձր հնչեղությունը:
Ինչն են սիրում մարդիկ ուրիշների ձայնի մեջ.
-
թավշյա ցածր տեմբրը,
-
վառ ինտոնացիաները,
-
թեթև շնչեղությունը:
Խոսում ենք ճիշտ:
-
Մի՛ ծխիր: Ցածր տեմբր այն չի ապահովի, իսկ ձայնն էլ կդառնա խզխզան:
-
Լողա՛: Զարգացու շնչառական համակարգը, սովորիր երկար պահել շնչառությունն ու սահուն արտաշնչել:
-
Անգիր սովորիր բանաստեղծություններ, հեքիաթներ և հատվածներ արձակից: Կարդա հայելու առջև կանգնած` ամեն անգամ տարբեր ինտոնացիաներով ու ձայնի տեմբրին ուշադրություն դարձնելով:
-
Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն այս դեպքում ողջունելի է` ֆիթնես, պարեր, յոգա, պիլատես, ինչպես նաև մերսումներ, որոնք նպաստում են ողնաշարի մկանների ճիշտ աշխատանքին:
24.08.2013 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
